ՏՐԱՆՍ* ԱՆՁԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
2021 թվականի մարտի 17-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ Տրանս* անձանց հայաստանյան աշխատանքային խմբի (ՏՀԱԽ) հերթական հանդիպումը։ ՏԱՀԱԽ-ին անդամակցում են Հայաստանում տրանս* անձանց հիմնախնդիրներով զբաղվող 5 կազմակերպությունների («Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ, «Հանուն հզոր ապագայի» երիտասարդական ՀԿ, «Քալրֆուլ հաուս» սոցիալ-մշակութային և իրավապաշտպան ՀԿ, «Ֆիռլես» իրավապաշտպան ՀԿ, «Հավասարություն բոլորի համար» իրավապաշտպան ՀԿ) ներկայացուցիչներ և 2 անհատ տրանս* ակտիվիստներ։
Հանդիպման նպատակն էր քննարկել Խմբի աշխատանքները Տրանս* տեսանելիության օրվան ընդառաջ, որը նշվում է ամեն տարի մարտի 31-ին։ Քննարկումների արդյունքում խումբը որոշեց միանալ միջազգային գործընկերների միջոցառումներին, ինչպես նաև նախաձեռնել սեփական մեդիա արշավը։ Հստակեցվեցին մեդիա արշավի նպատակները, խնդիրները, հիմնական լսարանը, բաժանվեցին աշխատանքները Խմբի անդամների միջև։
Հանդիպումը անցավ չափազանց ակտիվ և խանդավառ մթնոլորտում։ Խմբի անդամները պատրաստակամություն հայտնեցին նույն ոգով շարունակելու աշխատանքները և նպաստելու Հայաստանում տրանս* անձանց հիմնախնդիրների լուծմանը, իրավունքների պաշտպանությանը և տեսանելիության բարձրացմանը։