«ՀՀ-ՈՒՄ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՏՆՎԱԾ Է ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ» ՔՆՆԱՐԿՈՒՄ

«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, մարդասիրական ՀԿ-ն 2020թ․ հունվար և փետրվար ամիսներին իրականացրեց  «Կարողությունների զարգացում» ծրագիրը, որի շրջանակներում հրավիրեց հանդիպում-քննարկում «Հայաստանի Հանրապետությունում խոցելի խմբերի Մարդու Իրավունքների պաշտպանությունը մատնված է անուշադրության» թեմայով:

Ծրագրի նպատակն էր բազմազանության, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության մասին դիսկուրսի կայուն քննադատության մակարդակի 

պահպանումը` որպես շարժիչ գործոն իրավահավասարության համար:

Հանդիպման ընթացքում խոսվեց կանանց, ԼԳԲԻՔ+ և տրանս անձանց, այլ մշակութային պատկանելություն ունեցող անձանց, սեռական բռնության ենթարկված անձանց, զինծառայողների Մարդու Իրավունքների, քրեակատարողական հիմնարկներում Մարդու Իրավունքների գերակայության և պաշտպանության, հասարակական մենթալիտետի, մեդիա դաշտի մասին և այլն։ Խոսնակների ելույթներից հետո ծավալվեց քննարկում հանդիսատեսի կողմից։

Ծրագիրը իրականացվել է «Բազմազանություն» սոցիալ-մշակութային, մարդասիրական ՀԿ-ի կողմից, որը ֆինանսավորել է Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ն Բավարիայի երիտասարդական խորհուրդի (BJR) ֆոնդերի հաշվին։