ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄԻԱՎ-ՈՎ ԱՊՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

2021թ. մարտի 2-ին  «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ իրավաբան Շուշան Խնկոյանը որպես բանախոս  մասնակցում էր ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ խտրականության հիմնախնդիրներին նվիրված հանդիպում-քննարկմանը։ 

Հանդիպմանը հրավիրված էին Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ-ում  առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը, ԻՀԱԿ տնօրենի ժ/պ Հովհաննես Մադոյանը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի Հայաստանյան ներկայացուցիչ Ռոզա Բաբայանը, ԻՀԱԿ մասնագետները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: 

 

Քննարկման ընթացքում վեր հանվեցին ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ խտրականության դեպքերը, օրենսդրական բացերը և առաջարկվեցին քայլեր, որոնք միտված են խտրականության նվազեցմանը: 

Հանդիպմանը  ներկայացվեցին  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակը ՀՀ-ում և ոլորտին առնչվող այլ թեմաներ։  

Շուշան Խնկոյանը ներկայացրեց ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և ԼԳԲՏ անձանց նկատմամբ 2020թ․-ին արձանագրված խտրականության դեպքերը, անդրադարձ կատարեց օրենսդրական մակարդակով սահմանափակումներին և խտրական տերմիններին։ 

  

Հանդիպում-քննարկումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի,  ԻՀԱԿ-ի և «Իրական աշխարհ իրական մարդիկ» ՀԿ-ի կողմից «Խտրականության դեմ պայքարի համաշխարհաին օրվա շրջանակներում։