«Ազատազրկված ԼԳԲՏ անձանց հիմնախնդիրները ՀՀ-ում» զեկույց

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից տրամադրված փոքր դրամաշնորհի շրջանակներում «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն պատրաստել է «Ազատազրկված ԼԳԲՏ անձանց հիմնախնդիրները ՀՀ-ում» զեկույցը։
Սույն զեկույցը Հայաստանում ազատազրկված ԼԳԲՏ անձանց հիմնախնդիրների համապարփակ ուսումնասիրության առաջին փորձն է: Կատարվել է քրեակատարողական ոլորտը կանոնակարգող օրենսդրության, ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության նպատակով պետության որդեգրած քաղաքականության և ազատազրկված անձանց նկատմամբ սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով խտրականության խորքային ուսումնասիրություն։ Միջազգային իրավական չափանիշների և լավագույն փորձի համեմատության հիման վրա մշակվել են ազատազրկված ԼԳԲՏ անձանց վիճակի բարելավմանն ուղղված առաջարկություններ: 
Զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ՝


Փոքր դրամաշնորհը տրամադրվել է  «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից  իրականացվող «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում՝ Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի աջակցությամբ: