ՀԱՅԵՐԵՆԻՑ ԱՆԳԼԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն փնտրում է թարգմանչի՝ «ՀՀ ազգային բյուջեում ՏՍՏ և տրանս* անձանց տրամադրվող սոցիալական և առողջապահական բացերը հասցեավորող ադվոկացիոն ճանապարհային քարտեզ» զեկույցը և «Իրավիճակային դիտարկում» ուսումնասիրությունը հայերենից անգլերեն թարգմանելու համար։

  

Աշխատավարձը — Մրցութային

 

Աշխատանքի նկարագիր՝

  • Հայերենից անգլերեն թարգմանել վերը նշված զեկույցը և ուսումնասիրությունը։

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում,
  • Թարգմանություն իրականացնելու փորձ,
  • Թարգմանչի որակավորում (համապատասխան վկայագրերի, փաստաթղթերի առակայությունը պարտադիր է),
  • Անգլերենի և հայերենի գերազանց իմացություն,
  • Իրազեկություն մարդու իրավունքների հիմնահարցերի և պաշտպանության, ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի և այլ բժշկական, իրավագիտական եզրութաբանությանը,
  • Այլ համապատասխան հմտություններ և որակավորումներ։

 

 

Դիմելու ընթացակարգը  — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2021 թ.-ի մարտի 10-ը՝ «Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը» դաշտում ընտրելով «Հայերենից անգլերեն թարգմանիչ» հաստիքը։

 

Մրցույթի վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել [email protected] էլ-փոստով  կամ զանգահարել  060-37-89-89 հեռախոսահամարով։