Արման Սահակյանը ընտրվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ԵՎ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ ներկայացուցիչ Արման Սահակյանը 2021թ. փետրվարին ընտրվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ։
Ա. Սահակյանը ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, ինչպես նաև առավել խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ոլորտներում։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Դիտորդների խմբի հետ համագործակցում է 2013 թվականից։