ԱՈՒԹՐԻՉ-ՕԳՆԱԿԱՆԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է աութրիչ-օգնականի թափուր հաստիքի բաց մրցույթ` «ՏՍՏ-ների, ՏԱ-ների և ԿՍԿ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում» ծրագրի շրջանակներում կազմակերպության մարզային գրասենյակներում աշխատելու համար։

 

Ծրագիր — «ՏՍՏ-ների, ՏԱ-ների և ԿՍԿ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում»

Պաշտոն  — Աութրիչ-օգնական

Տևողություն  — 1 ամիս (փորձնական)` երկարացման հնարավորությունով

Վայր — Հայաստանի Հանրապետություն՝ Լոռու մարզ, Շիրակի մարզ, Կոտայքի մարզ, Սյունիքի մարզ

 

Աշխատանքի նկարագրություն 

 

Հիմնական պարտականություններ

  • Իրականացնել մարզային գրասենյակի համակարգման ամբողջական աշխատանքները; 
  • Աջակցել ծրագրի համակարգման աշխատանքներին;
  • Աջակցել աութրիչների աշխատանքների համակարգմանը;
  • Աջակցել աութրիչների աշխատանքների վերահսկմանը;
  • Իրականացնել տվյալների բազաների ընթացիկ ստուգումներ և վերլուծություններ;
  • Կազմել հաշվետվություններ, աշխատանքային պլաններ, տեխնիկական փաստաթղթեր ըստ անհրաժեշտության;
  • Մասնակցել աշխատակազմի հանդիպումներին, ժողովներին, տրամադրել մատուցվող ծառայությունների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն;
  • Վերադասին տրամադրել աշխատանքի մասին հաշվետվություն համաձայն պահանջների;
  • Թիրախային խմբերի հետ իրականացնել միջոցառումներ, քննարկումներ;
  • Դասընթացների և այլ միջոցառումների ժամանակ ապահովել աութրիչ աշխատողների և շահառուների մասնակցություն;
  • Սոցիալական ցանցերում և մեդիայում կատարել ծրագրային աշխատանքների լուսաբանում՝ համագործակցելով ՀԿ համակարգողների և հանրային կապերի (PR) մասնագետի հետ;
  • Կատարել այլ համապատասխան պարտականություններ՝ ըստ պահանջի:

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթությունը ցանկալի է;
  • Աութրիչ աշխատանքի փորձը ցանկալի է;
  • ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին գիտելիքների նվազագույն իմացությունը ցանկալի է;
  • Համակարգչից օգտվելու հմտություններ, MS Office գերազանց իմացություն;
  • Հայերենի իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է;
  • Թիմում աշխատելու ունակություն;
  • Լավ հաղորդակցման ունակություններ;
  • Ստեղծագործական ջիղ;
  • Պատրաստակամություն աշխատելու՝ ըստ գործատուի պահանջների:

 

Աշխատավարձը  — Պայմանագրային

 

Դիմելու ընթացակարգը  — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2021 թ.-ի փետրվարի 28-ը՝ ծրագրի անվանումը դաշտում ընտրելով համապատասխանաբար «Աութրիչ-օգնական ՇԻՐԱԿ», «Աութրիչ-օգնական ԼՈՌԻ», «Աութրիչ-օգնական ԿՈՏԱՅՔ» կամ «Աութրիչ-օգնական ՍՅՈՒՆԻՔ»։

 

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Առողջապահության նախարարության ֆինանսավորմամբ ու ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից, ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի միջոցով: