ԱՈՒԹՐԻՉ-ՕԳՆԱԿԱՆԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է աութրիչ-օգնականի թափուր հաստիքի բաց մրցույթ` «ՏՍՏ-ների, ՏԱ-ների և ԿՍԿ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում» ծրագրի շրջանակներում կազմակերպության մարզային գրասենյակներում աշխատելու համար։
Ծրագիր — «ՏՍՏ-ների, ՏԱ-ների և ԿՍԿ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում»
Պաշտոն — Աութրիչ-օգնական
Տևողություն — 1 ամիս (փորձնական)` երկարացման հնարավորությունով
Վայր — Հայաստանի Հանրապետություն՝ Լոռու մարզ ք․ Վանաձոր, Շիրակի մարզ ք․ Գյումրի, Կոտայքի մարզ ք․ Չարենցավան, Սյունիքի մարզ ք․ Գորիս
Աշխատանքի նկարագրություն
Հիմնական պարտականություններ
- Իրականացնել մարզային գրասենյակի համակարգման ամբողջական աշխատանքները;
- Աջակցել ծրագրի համակարգման աշխատանքներին;
- Աջակցել աութրիչների աշխատանքների համակարգմանը;
- Աջակցել աութրիչների աշխատանքների վերահսկմանը;
- Իրականացնել տվյալների բազաների ընթացիկ ստուգումներ և վերլուծություններ;
- Կազմել հաշվետվություններ, աշխատանքային պլաններ, տեխնիկական փաստաթղթեր ըստ անհրաժեշտության;
- Մասնակցել աշխատակազմի հանդիպումներին, ժողովներին, տրամադրել մատուցվող ծառայությունների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն;
- Վերադասին տրամադրել աշխատանքի մասին հաշվետվություն համաձայն պահանջների;
- Թիրախային խմբերի հետ իրականացնել միջոցառումներ, քննարկումներ;
- Դասընթացների և այլ միջոցառումների ժամանակ ապահովել աութրիչ աշխատողների և շահառուների մասնակցություն;
- Սոցիալական ցանցերում և մեդիայում կատարել ծրագրային աշխատանքների լուսաբանում՝ համագործակցելով ՀԿ համակարգողների և հանրային կապերի (PR) մասնագետի հետ;
- Կատարել այլ համապատասխան պարտականություններ՝ ըստ պահանջի:
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթությունը ցանկալի է;
- Աութրիչ աշխատանքի փորձը ցանկալի է;
- ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին գիտելիքների նվազագույն իմացությունը ցանկալի է;
- Համակարգչից օգտվելու հմտություններ, MS Office գերազանց իմացություն;
- Հայերենի իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Լավ հաղորդակցման ունակություններ;
- Ստեղծագործական ջիղ;
- Պատրաստակամություն աշխատելու՝ ըստ գործատուի պահանջների:
Աշխատավարձը — Պայմանագրային
Դիմելու ընթացակարգը — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2021 թ.-ի մարտի 31-ը՝ ծրագրի անվանումը դաշտում ընտրելով համապատասխանաբար «Աութրիչ-օգնական ՇԻՐԱԿ», «Աութրիչ-օգնական ԼՈՌԻ», «Աութրիչ-օգնական ԿՈՏԱՅՔ» կամ «Աութրիչ-օգնական ՍՅՈՒՆԻՔ»։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ Առողջապահության նախարարության ֆինանսավորմամբ ու ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից, ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի միջոցով: