ԴԱՍԸՆԹԱՑ ՔՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է մրցույթ «ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում և հզորացում» երկօրյա դասընթացին մասնակցելու համար։
Նպատակը
Զարգացնել ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունները մարդու իրավունքների պաշտպանության, Ծրագրերի մշակման և կառավարման, մոնիթորինգի և հաշվետվողականության ոլորտներում, զարգացնել ավելի զգայուն և պրոֆեսիոնալ մոտեցում խոցելի խմբերի հիմնահարցերում։
Տևողությունը
Դասընթացը տեղի կունենա 2021թ․-ի մարտի 11-12-ին:
Դասընթացի ընթացքում կներկայացվեն հետևյալ թեմաները՝
Մարդու իրավունքներ․ պաշտպանության տեղական և միջագային մեխանիզմներ։
Իրավախախտումների փաստագրում
Խարանի և խտրականության կանխարգելում
Ծրագրի մշակում և կառավարում։
Դասընթացի ընթացքում մասնակիցները կստանան տեսական և գործնական գիտելիքներ, անհրաժեշտ գրականություն, ինչպես նաև գործնական հանձնարարություններ և խորհրդատվություն: Դասընթացը կարող է Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ի հետ հետագա համագործակցության սկիզբ հանդիսանալ։
Մասնակիցների տեղափոխումը կազմակերպվելու է Երևանից դեպի դասընթացի իրականացման վայրը։
Ինչպե՞ս դիմել
Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2021 թ.-ի փետրվարի 24-ը՝ ընտրելով ծրագրի անվանումն ու դասընթացի թեման՝ ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում և հզորացում։
Ընտրված մասնակիցներին կուղարկվի պաշտոնական հրավեր և տեղեկատվական փաթեթ: