ԾՐԱԳՐԻ ՕԳՆԱԿԱՆԻ (ՏՐԱՆՍ* ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՖԱՍԻԼԻՏԱՏՈՐ) ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
8 Հունվարի, 2021
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է ԾՐԱԳՐԻ ՕԳՆԱԿԱՆԻ (ՏՐԱՆՍ* ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՖԱՍԻԼԻՏԱՏՈՐ) թափուր հաստիքի բաց մրցույթ «Տրանս* քարտեզը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում (ԱԵԿԱ-ում)» ծրագրի շրջանակներում:
Ծրագիր — «Տրանս* քարտեզը ԱԵԿԱ-ում»
Պաշտոն — ԾՐԱԳՐԻ ՕԳՆԱԿԱՆԻ (ՏՐԱՆՍ* ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՖԱՍԻԼԻՏԱՏՈՐ)
Տևողություն— պայմանագրային
Վայր — Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան
Աշխատանքի նկարագրություն
- Կազմել փաստաթղթեր՝ դիմումներ, հայտարարություններ, բիդինգներ և այլն։
- Պատրաստել հաշվետվություններ, աշխատանքային պլաններ, տեխնիկական փաստաթղթեր,
- Տրանս* համայնքի ներկայացուցիչերին ներկայացնել ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի և տրամադրվող բոլոր ծառայությունների մասին տեղեկատվություն,
- Աջակցություն ցուցաբերել ծրագրի կատարման ողջ ընթացքին,
- Կատարել այլ աշխատանքներ իր պարտականությունների շրջանակներում՝ ըստ համակարգողի հանձնարարության։
- Կատարել իրավիճակային հետազոտություններ։
Պահանջվող որակավորումներ ու հմտություններ
- Կրթություն համապատասխան ոլորտում,
- Համակարգչային հմտությունների տիրապետում՝ MS Office, Internet , E-mail,
- Հայերենի վարժ իմացություն,
- Անգլերենի վարժ իմացություն,
- Ռուսերենի իմացությունը ցանկալի է,
- Պատասխանատվության և կարգապահության զգացում, ճշտապահություն, հաղորդակցման հմտություններ,
- Թիմային աշխատանքի, սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
- Խոցելի խմբերի (հատկապես տրանս* անձանց) հետ աշխատանքի փորձ և/կամ զգայունություն,
- Հանրային խոսքի հմտություն և փորձ,
- ՀԿ ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Աշխատավարձը — Պայմանագրային
Դիմելու ընթացակարգը – Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2021 թ.-ի ապրիլի 15-ը՝ մասնագիտության դաշտում նշելով ԾՐԱԳՐԻ ՕԳՆԱԿԱՆ: