PEOPLE IN NEED ՀԿ ներկայացուցիչների այցը COVID-19 սոլիդարության ծրագրի շրջանակներում

2020թ․-ի նոյեմբերի 10-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ (ՆՍՀԿ) այցելեցին People in Need (PIN)  ՀԿ-ի ներկայացուցիչներ Դորոտա Շուրանյովան և Զարուհի Տոնոյանը։

People in Need ՀԿ-ն COVID-19 սոլիդարության ծրագրի կոնսորցիումը գլխավորող կազմակերպությունն է, տվյալ ծրագրի շրջանակներում «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն իրականացնում է «Ապահովելով ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրերի կայուն և անվտանգ իրականացումը COVID-19 համավարակի ընթացքում» ծրագիրը։

 

Հանդիպման ընթացքում ՀԿ-ի ֆինանսական ղեկավար Արման Սահակյանը և ծրագրերի համակարգող Ալինա Միրզոյանը գործընկերներին ներկայացրին  ՆՍՀԿ-ի գործունեությունը, որն ուղղված է նպաստելու հասարակության և հատկապես խոցելի խմբերի հիմնախնդիրների կարգավորմանը` մարդու իրավունքների պաշտպանությանը, առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովմանը, կարողությունների զարգացման և հզորացմանը ու մարդասիրական աջակցության տրամադրմանը։

 

Գործընկերները քննարկեցին նաև ծրագրի իրականացման ընթացքը և տվյալ պահին գրանցված արդյունքները։

 

People in Need ՀԿ-ի ներկայացուցիչները ներկայացրեցին PIN ՀԿ-ի ընդհանուր և COVID-19 սոլիդարության ծրագրի շրջանակներում  իրականացվող գործունեությունը, դրամաշնորհառու ՀԿ-ների կարողությունների զարգացման և հզորացման առկա և ակնկալվող հնարավորությունները։

 

Հանդիպումն անցավ ջերմ և ակտիվ քննարկումների մթնոլորտում՝ լի արդյունավետ համագործակցության վստահությամբ։

 

«Ապահովելով ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրերի կայուն և անվտանգ իրականացումը COVID-19 համավարակի ընթացքում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ, «Արևելյան գործընկերություն — COVID-19 համերաշխության ծրագրի» շրջանակում։