Կոնֆերանսի համաժամանակյա թարգմանության բաց մրցույթ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է աշխատանքային հանդիպման ընթացքում համաժամանակյա թարգմանության բաց մրցույթ։ Աշխատանքային հանդիպումը տեղի է ունենալու 2020թ-ի դեկտեմբերի 10-ին, ժամը 13։00-ից 18։00։
Համաժամանակյա թարգմանությունը նախատեսվում է ժամը 14։00-15։00-ի և 16։00-16։30-ի համար (ընդհանուր 1 ժամ 30 րոպե)։
Աշխատավարձը — Մրցութային
Աշխատանքի նկարագիր՝
- Ապահովել անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն համաժամանակյա թարգմանություն աշխատանքային հանդիպման ընթացքում։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում,
- Համաժամանակյա թարգմանության առնվազն 2 տարվա փորձ,
- Համաժամանակյա թարգմանչի որակավորում (համապատասխան վկայագրերի, փաստաթղթերի առակայությունը պարտադիր է),
- Անգլերենի և հայերենի գերազանց իմացություն,
- Իրազեկություն մարդու իրավունքների հիմնահարցերի և պաշտպանության, ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի և այլ բժշկական, իրավագիտական եզրութաբանությանը,
- Այլ համապատասխան հմտություններ և որակավորումներ։
Դիմելու ընթացակարգը — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2020 թ.-ի նոյեմբերի 12-ը՝ «Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը» դաշտում ընտրելով «Համաժամանակյա թարգմանիչ» հաստիքը։