ՀԱՆՈւՆ ԱՐՑԱԽԻ

2020թ․ սեպտեմբերի 27-ից սկսվել են լայնամասշտաբ ռազմական գործողություններ Արցախի և Ադրբեջանի սահմանային ողջ երկայնքով, որի պատճառով տուժել է քաղաքացիական բնակչությունը, վնասվել բնակելի և քաղաքացիական շինություններ։

 

Արցախի բնակչության զգալի մասը, ապահով միջավայր գտնելու նպատակով, լքել է և լքում է սեփական բնակավայրերը։

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն սեպտեմբերի 27-ից ի վեր օգնում է ռազմական իրադրության պատճառով Արցախից Երևան տեղափոխվածներին՝ տրամադրելով նրանց սնունդ, կացարան և առաջին անհրաժեշտության կենցաղային պարագաներ, ինչպես նաև COVID-19-ի կանխարգելման միջոցներ։

 

Մեր կազմակերպությունը ապաստան և առաջին անհրաժեշտության պարագաներ է տրամադրել Արցախից տեղափոխված 32 անձի՝ ՀԿ-ի տրամադրության տակ գտնվող կացարանում։

 

Ժամանակավոր կացարանում մինչև հիմա էլ բնակվում են 15 տեղափոխված արցախցիներ։

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն շարունակում է և շարունակելու է մնալ կարիքավորների կողքին՝ տրամադրելով օգնություն ՀԿ-ի հնարավորությունների չափով։

 

ՀԱՆՈւՆ ԱՐՑԱԽԻ