«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում հոգեբանի

Ծրագիր — «Ապահովելով ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրերի կայուն և անվտանգ իրականացումը COVID-19 համավարակի ընթացքում»

Աշխատանքի սկիզբ՝ նոյեմբերի 5, 2020թ․

Տևողությունը  — Պայմանագրային, փորձաշրջանով

Վայրը — Երևան, ՀՀ

 

Աշխատանքի նկարագրություն 

Պարտականությունները՝

  • Հոգեբանական աջակցություն հասարակության խոցելի խմբերին;
  • Շահառուի հոգեբանական հիմնախնդիրների բացահայտում համապատասխան թեստերի և դիտարկումների միջոցով,
  • Հոգեբանական հիմնախնդիրների ուսումնասիրության հիման վրա շահառուի հետ աշխատանքի նախնական ծրագրի կազմում, ներկայացում թիմային քննարկմանը,
  • Աշխատանք շահառուի հետ, որը ենթադրում է

    — տվյալ պահի հոգեբանական վիճակի գնահատում

    — անհատական հոգեբանական խորհրդատվություն

    — անհատական հոգեթերապիա

    — անհրաժեշտության դեպքում համապատասխան հաստատություն կամ    

      մասնագետի մոտ ուղղորդում:

  • Հայտնաբերված հիմնախնդիրների վերլուծություն, դասակարգում, դրանց լուծմանն ուղղված գործողությունների, համատեղ միջոցառումների, առաջարկությունների մշակում, ներկայացում թիմային քննարկմանը:
  • Յուրաքանչյուր շահառուի համար անհատական փաստաթղթերի փաթեթի կազմում և պարբերական վերանայում:
  • Շահառուի հետ ընթացիկ աշխատանքի արձանագրում, համակարգչային տեղեկատվական բազայի մեջ գրանցում:
  • Շահառուների հետ խմբային հանդիպումների իրականացում,
  • Մասնակցություն թիմային քննարկումներին:
  • Համապատասխան հաշվետվությունների կազմում:

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

 

  • Հոգեբանի բարձրագույն կրթություն,
  • Համակարգչային հմտությունների տիրապետում՝  MS Office, Internet Tools, E-mail,
  • Տվյալների վերլուծության ունակություն,
  • Խմբում աշխատելու և համագործակցության գերազանց հմտություններ,
  • ​Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշում,
  • Աշխատասիրություն, նվիրվածություն և սրտացավություն,
  • ​Միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ,
  • Վստահելիություն, գաղտնապահություն,
  • ​Նախաձեռնելու կարողություն,
  • ​Ինքնավստահություն,
  • ​Նպատակամղվածություն ինքնազարգացման գործում 

 

Աշխատավարձը  — Պայմանագրային

 

Դիմելու ընթացակարգը  — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2020 թ.-ի նոյեմբերի 1-ը՝ «Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը» դաշտում ընտրելով «Հոգեբան» հաստիքը։