«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ն ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՓՈՐՁԱԳԵՏԻ

«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ն ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՓՈՐՁԱԳԵՏԻ

 

Հայտարարության սկիզբը` 30.09.2020  

 

Դիմումների վերջնաժամկետ` 09.10.2020

 

Պաշտոնը՝ Իրավիճակային վերլուծություն իրականացնող փորձագետ (տրանս* անձանց առնչվող ազգային փաստաթղթերի վերլուծություն)

 

Աշխատանքի մեկնարկը — Պայմանագրային

 

Աշխատանքի նկարագրություն

  • Հանդիպումներ կազմակերպել տրանս* անձանց ազգային աշխատանքային խմբի հետ՝ քննարկելու խմբի ներկայացուցիչներրի տեսլականը,
  • Հասկանալ  տրանս* անձանց կարիքները նրանց հետ հանդիպումների միջոցով,
  • Կատարել  իրավիճակային վերլուծություն Հայաստանում (ազգային փաստաթղթերի վերլություծություն) տրանս* անձանց իրավիճակի վերաբերյալ  «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և Տրանս* անձանց ազգային աշխատանքային և ոչ աշխատանքային խմբերի ներկայացուցիչների դիտարկումների հիման վրա,
  • Կազմակերպությանը ներկայացնել վերջնական փաստաթուղթ, ինչպես նաև փաստաթղթի անգլերեն կամ ռուսերեն թարգմանությունը։ 

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Աշխատանքային փորձ իրավիճակային վերլուծություն իրականացնելու ոլորտում,
  • Խոցելի խմբերի հետ հաղորդակցման հմտություններ,
  • Անգլերենի և/կամ ռուսերենի գերազանց իմացություն,
  • Համապատասխան ոլորտում կրթության կամ դասընթացների առկայությունը կդիտվի որպես առավելություն։
  • Համակարգչային հմտությունների տիրապետում՝ MS Office (պարտադիր), G-Suite (ցանկալի):
  • Խոցելի խմբերի (հատկապես տրանս* անձանց) հետ աշխատանքի փորձ և/կամ զգայունություն (EQ)
  • Պատասխանատվության և կարգապահության զգացում, ճշտապահություն, հաղորդակցման հմտություններ:

 

Աշխատավարձը  — Պայմանագրային

 

Դիմելու ընթացակարգը  — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ Հայտադիմումը մինչև 2020 թ.-ի հոկտեմբերի 9-ը։