ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՄԻԱՎ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Սիրով տեղեկացնում ենք, որ 2020թ․-ի հոկտեմբերից «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում մեկնարկում է «Միգրանտների շրջանում ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտություն» ծրագիրը, որի նպատակն է աջակցել ՀՀ-ում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի հակազդման ազգային ծրագրի իրականացմանը՝ քաղաքաբնակ միգրանտների շրջանում ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտության ացնկացման, ՄԻԱՎ-ի վաղ հայտնաբերման և հետագա հսկողության ու բուժման համար Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն ուղղորդման միջոցով։
Ծրագիրն իրականցվելու է ՀՀ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի քաղաքների միգրանտների, ինչպես նաև նրանց զուգընկերների շրջանում։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ Առողջապահության նախարարության ֆինանսավորմամբ ու ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից: