ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՄԻԱՎ-Ի ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳՐԻ ԱՈՒԹՐԻՉՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է աութրիչ աշխատողների թափուր հաստիքի բաց մրցույթ` «Միգրանտների շրջանում ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտություն» ծրագրի շրջանակներում:

 

Ծրագիր — «Միգրանտների շրջանում ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտություն»

Պաշտոն  — Աութրիչ աշխատող

Տևողություն  — 1 ամիս (փորձնական)` երկարացման հնարավորությունով

Վայր — Հայաստանի Հանրապետություն՝ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի քաղաքներ։

 

Աշխատանքի նկարագրություն

 

Աութրիչ — շահառու խմբերի հետ աշխատանք իրականացնող։ Շահառուների հետ հնարավոր է առաջնային կապ հաստատել անմիջական հանդիպման կամ ինտերնետի միջոցով` հետագայում ՄԻԱՎ-ի թեստավորում իրականացնելու նպատակով համապատասխան բժշկական կենտրոն ուղղորդելու նպատակով:

Շահառու խումբ — քաղաքաբնակ միգրանտներ:

Միգրանտ — հանդիսանում է այն շահառուն, ով վերջին երկու տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ բացակայել է Հայաստանի Հանրապետության տարածքից։

 

Պարտականությունները՝

 

  • Իրականացնել աութրիչ աշխատանք ՀՀ-ում, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի քաղաքների միգրանտների, ինչպես նաև նրանց զուգընկերների շրջանում, մասնավորապես՝

       — Հայտնաբերել հավանական շահառուներին;

       — Տրամադրել տեղեկատվություն ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտության ծրագրի վերաբերյալ;

       — Ուղղորդել տվյալ քաղաքի համապատասխան բժշկական հաստատություն՝ ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտություն անցնելու։

 

  • Մասնակցել աշխատակազմի հանդիպումներին, ժողովներին, տրամադրել մատուցվող ծառայությունների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն;

 

  • Վերադասին տրամադրել աշխատանքի մասին ամսական հաշվետվություն համաձայն պահանջների;

 

  • Պահպանել շահառուի և նրա հետ տարված աշխատանքի, շահառուների անձնական տվյալների, կատարված աշխատանքների հաշվետվությունների մասին գաղտնիությունը, չհրապարակել և չտրամադրել այլ անձանց և կազմակերպությունների;

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Աութրիչ աշխատանքի փորձը ցանկալի է;
  • ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին գիտելիքների նվազագույն իմացությունը ցանկալի է;
  • Համակարգչից օգտվելու հմտությունները ցանկալի են (MS Office, Internet navigation skills…);
  • Հայերենի իմացություն;
  • Թիմում աշխատելու ունակություն;
  • Լավ հաղորդակցման ունակություններ;
  • Ստեղծագործական ջիղ;
  • Պատրաստակամություն աշխատելու՝ ըստ գործատուի պահանջների:

 

Աշխատավարձը  — Պայմանագրային

 

Դիմելու ընթացակարգը  — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ Հայտադիմումը մինչև 2020 թ.-ի հոկտեմբերի 30-ը։

 

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Առողջապահության նախարարության ֆինանսավորմամբ ու ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից: