ՍԵՌԱՎԱՐԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ, ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի և Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բժշկական հաստատությունների շրջանում հայտարարում է սեռական ճանապարհով փոխանցվող վարակների վերաբերյալ խորհրդատվության, հետազոտության և բուժման ծառայությունների տրամադրման բաց մրցույթ՝ «ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի կանխարգելում» ծրագրի շրջանակներում։

 

Խնդրում ենք լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2020թ.-ի սեպտեմբերի 30-ը՝ կցելով լրացված, ստորագրված և կնքված գնային առաջարկների լրացման թերթիկը։

 

Ներբեռնել գնային առաջարկների լրացման թերթիկը

 

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Առողջապահության նախարարության ֆինանսավորմամբ ու ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից, ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի միջոցով: