ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԻՐԱԶԵԿ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՄԲԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2020 թվականի հուլիսի 31-ին տեղի ունեցավ «Իրազեկ և հավասար» նախաձեռնող խմբի անդամների և ակտիվիստների հետ աշխատանքային հանդիպում, որը կազմակերպվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ- ի կողմից «Խթանելով թիրախ խմբերի ակտիվ մասնակցությունը հանուն առաջնորդության և զարգացման» ծրագրերի շրջանակներում։
«Իրազեկ և հավասար» նախաձեռնող խմբի առաքելությունն է Համախմբելով բոլոր շահագրգիռ կողմերին՝ նպաստել վնասի նվազեցմանը, որտեղ թմրամիջոց օգտագործողները կունենան ծառայությունների հասանելիություն, որը հիմնված կլինի մարդու իրավունքների վրա։
Աշխատանքային հանդիպման սկզբում «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ և աշխատանքային հանդիպման փորձագետ Սերգեյ Գաբրիելյանը ներկայացրեց կազմակերպությունը, գործունեության ոլորտները։ Ծրագրի համակարգող Հմայակ Ավետիսյանը ներկայացրեց աշխատանքային հանդիպման նպատակը և ակնկալվող արդյունքները։
Այնուհետև հանդիպման մասնակիցները ներկայացան, պատմեցին իրենց գործունեության և ակտիվիզմի մասին, կիսեցին իրենց անձնական պատմությունները, մոտիվացիան։
Հանդիպման վերաբերյալ ակնկալիքների և վախերի մասին խոսելուց հետո փորձագետի ուղղորդմամբ մասնակիցները քննարկեցին և հասան այնպիսի հարցերի պատասխանների, ինչպիսիք են՝ նախաձեռնող խմբի ռազմավարական նպատակները, հեռակա և մոտակա նպատակները, խնդիրները, ինչպես նաև այն գործողությունները, որոնք կօգնեն իրականացնել նախաձեռնող խմբի նպատակները։
Աշխատանքային հանդիպման քննարկումների արդյունքում փորձագետ Սերգեյ Գաբրիելյանը կմշակի «Իրազեկ և հավասար» նախաձեռնող խմբի հետագա ռազմավարությունը ներկայացնող փաստաթուղթ՝ արտացոլելով խմբի անդամների և ակտիվիստների տեսլականը։
Հանդիպումն անցավ ակտիվ հարց ու պատասխանների, արդյունավետ քննարկումների և բանավեճերի մթնոլորտում, արդյունքում ընդգծվեցին խմբի ռազմավարության մշակման համար անհրաժեշտ հարցերի պատասխանները։
Ծրագիրը իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից և ֆինանսավորվում է Առողջության, իրավունքի, գենդերային և սեռական բազմազանության եվրասիական կոալիցիայի կողմից Տարածաշրջանային եվրասիական կոնսորցիումի շրջանակներում Ռոբերտ Կարրի ֆոնդերի հաշվին։