ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԱԴՎՈԿԱՑԻԱՅԻ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԱՆԱԼԻԶԻ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

2020 թվականի հուլիսի 31-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ բյուջետային ադվոկացիայի, բյուջետային անալիզը և բյուջետային հաշվետվողականության ոլորտում գործող ազգային փորձագիտական խմբի աշխատանքային հանդիպումը։

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի հայտարարած մրցույթի արդյունքում ձևավորվել է փորձագիտական խումբ, որի անդամները պետք է աշխատեն բյուջետային ադվոկացիայի, բյուջետային անալիզի և բյուջետային հաշվետվողականության ոլորտներում վերլուծություններ կատարելու և 3 կարևոր փաստաթղթեր ստեղծելու համար։

 

Փորձագիտական խմբում ներառված են Հովհաննես Մադոյանը (ՏՍՏ և տրանս* անձանց տրամադրվող առողջապահական ծառայությունների համար Հայաստանի ազգային բյուջեի ֆինանսական բացերը ներկայացնող փորձագետ), Նարե Հովհաննիսյանը (ՏՍՏ և տրանս* անձանց տրամադրվող սոցիալական ծառայությունների համար Հայաստանի ազգային բյուջեի ֆինանսական բացերը ներկայացնող փորձագետ) և Մարիամ Մուրադյանը (ՏՍՏ և տրանս* անձանց տրամադրվող առողջապահական և սոցիալական ծառայությունների համար բյուջետային ադվոկացիայի միջազգային փորձը ներկայացնող փորձագետ):

 

Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեցին հետագա աշխատանքների կատարման ընթացքները, նախանշվեցին վերլուծություն իրականացնելու մեթոդները։

 

Փորձագիտական խմբի իրականացրած վերլությությունների արդյունքները հետագայում օգնելու են մեկ այլ փորձագետի մշակել ֆինանսական բացերը հասցեավարող ադվոկացիոն ճանապարհային քարտեզ։

 

 

Ծրագիրը իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Եվրասիական տարածաշրջանային կոնսորցիումի մաս կազմող Վնասի նվազեցման եվրասիական ասոցիացիայի (EHRA) դրամաշնորհի շրջանակներում  քաղաքացիական հասարակության ցանցերի Ռոբերտ Կարրի հիմնադրամի (RCF) ֆոնդերի հաշվին։