ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԱԴՎՈԿԱՑԻԱ ԹԵՄԱՅՈՎ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑ ԹՆՕ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ
2020 թվականի հուլիսի 28-29-ը տեղի ունեցավ բյուջետային ադվոկացիայի թեմայով առցանց դասընթաց ԹՆՕ անձանց շրջանում։ Դասընթացի մասնակիցները ընդգրկված են Խթանելով թիրախ խմբերի մասնակցությունը հանուն առաջնորդության և զարգացման ծրագրում, որի շրջանակներում զարգանում են թիրախ խմբերի ներկայացուցիչների առաջնորդական հմտությունները և կարողությունները բյուջետային ադվոկացիայի ոլորտում։
Դասընթացի փորձագետ, «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ նախագահ Անահիտ Հարությունյանը դասընթացի առաջին օրը ներկայացրեց բյուջետային ադվոկացիա հասկացությունը, ադվոկացիոն գործիքներ, 2017-2021 թվականների ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական ծրագրի հինմական նպատակը և ծրագրային խնդիրները, ծրագրի մոնիթորինգը և մոնիթորինգային խնդիրները։
Դասընթացի երկրորդ օրը նվիրված էր որոշումների կայացման գործընթացին և համայնքների ներգրավվածության կարևրությանը։ Անահիտ Հարությունյանը ներկայացրեց Միջոցառումների համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) դերը, գործունեությունը, ՄՀՀ-ին կից գործող աշխատանքային խմբերը, ՄՀՀ-ում համայնքների ներգրավվածության կարևորությունը, ՄՀՀ Վերահսկող մարմիը, ինչպես նաև ՄՀՀ-ում ներգրավվելու կանոնակարգը։
Դասընթացի վերջում մասնակիցները լրացրեցին նախապես մշակված առցանց գործիքը, որի արդյունքների հիման վրա դասընթացի փորձագետի կողմից կազմվելու է ԹՆՕ համայնքի խնդիրները և առաջնահերթությունները։
Դասընթացը անցավ ակտիվ քննարկումների, հարց ու պատասխանի մթնոլորտում։
Ծրագիրը իրականացվում է «Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից և ֆինանսավորվում է Առողջության, իրավունքի, գենդերային և սեռական բազմազանության եվրասիական կոալիցիայի կողմից Տարածաշրջանային եվրասիական կոնսորցիումի շրջանակներում Ռոբերտ Կարրի ֆոնդերի հաշվին։