«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ն ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏԻ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում նախաձեռնող խմբի հետագա ռազմավարության  մշակման փորձագետ։

 

Ծրագիր — «Խթանելով թիրախ խմբերի ակտիվ մասնակցությունը հանուն առաջնորդության և զարգացման»

 

Պաշտոնը — Ռազմավարության մշակման փորձագետ

 

Տևողությունը  — Պայմանագրային

 

Վայրը — Երևան, Հայաստան

 

 

Աշխատանքի նկարագրություն 

 

Պարտականությունները

 

  • Մասնակցել ԹՆՕ-երի հետ աշխատող նախաձեռնող խմբի անդամների մասնակցությամբ աշխատանքային հանդիպմանը,
  • Վարել հանդիպում-քննարկում աշխատանքային հանդիպման մասնակիցների հետ, վերհանել նախաձեռնող խմբի խնդիրները և նպատակները,
  • Մշակել փաստաթուղթ, որում ներկայացված կլինի նախաձեռնող խմբի հետագա ռազմավարությունը։
  • Կազմակերպությանը հանձնել վերջնական ռազմավարական փաստաթուղթ։

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

 

  • Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
  • Վերլուծություններ և ուսումնասիրություններ կատարելու հմտություններ,
  • Հաղորդակցական հմտություններ;
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է;
  • Թիմում աշխատելու ունակություն;
  • Զեկույցներ կազմելու հմտություններ։

 

Աշխատավարձը  — Պայմանագրային

 

Դիմելու ընթացակարգը  — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2020 թ.-ի հուլիսի 24-ը։