Մեկնարկում է երիտասարդական աշխատողների փոխանակման ծրագրի հայտադիմումների ընդունումը

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն, համագործակցելով Բավարիայի երիտասարդական խորհուրդի հետ, հայտարարում է «ԱՊՐԵԼՈՎ ԵՎ ՈՒՍՈՒՑԱՆԵԼՈՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ» հայ-բավարիական երիտասարդական աշխատողների փոխանակման ծրագրի հայտադիմումների ընդունումը։

 

Երիտասարդական փոխանակումը բաղկացած է երկու մոդուլից։

 

Առաջին մոդուլը  կենտրոնացած է մեթոդի ուսուցանման վրա՝ օգտագործելով Betzvata- մեթոդը։ Առաջին մոդուլը նախատեսվում է անցկացնել 2020թ․-ի սեպտեմբերի 22-27-ը Գերմանիայիում։

Երկրորդ մոդուլը կենտրոնացած է նախագծերի պլանավորման վրա, մասնակիցները  զարգացնում են իրենց ժողովրդավարության ուսուցանման վերաբերող գաղափարները դարձնելով նախագծեր։ Երկրորդ մոդուլը նախատեսվում է անցակցնել 2020թ․ նոյեմբերի 4-9-ը կամ 11-16-ը։ Մասնակիցները հաջողությամբ երկու մոդուլն ավատելուց հետո կարող են դիմել 500 եվրոյի սահմաններում դրամաշնորհ ստանալու։

Ծրագիրը նախատեսված է 18-ից բարձր անձանց համար։

 

Փոխանակումը նպատակ ունի բարելավել երիտասարդների գիտելիքները ժողովրդավարության, ժողովրդավարության հիմնական սկզբունքների, ժողովրդավարության ընկալման ազգային տարբերությունների, հիմնարար սկզբունքների բացարձակ, կամ ենթատեքստային լինելու վերաբերյալ։

 

Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել սույն հայտադիմումը մինչև 2020 թվականի օգոստոսի 15-ը։

Ուշադրություն, Մասնակցող մարդկանց թիվը COVID-19- ի պատճառով սահմանափակ է լինելու, և ծրագրում հնարավոր են փոփոխություններ: