Իրավաբանի (իրավիճակային հետազոտող- ֆասիլիտատորի) թափուր հաստիքի հայտարարություն
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է Իրավաբանի թափուր հաստիքի բաց մրցույթ «Բյուջետային անալիզը՝ որոշումների կայացման գործընթացում թիրախ խմբերի ներգրավվածության համար» ծրագրի շրջանակներում:
Ծրագիր — «Բյուջետային անալիզը՝ որոշումների կայացման գործընթացում թիրախ խմբերի ներգրավվածության համար»
Պաշտոն — Իրավաբան (իրավիճակային հետազոտող- ֆասիլիտատոր)
Տևողություն— պայմանագրային
Վայր — Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան
Աշխատանքի նկարագրություն
- Կազմել պայմանագրեր և համաձայնագրեր, դիմումներ, հայցադիմումներ և այլ իրավական փաստաթղթեր։
- Իրականացնել կազմակերպությանը ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն և տրամադրել իրավաբանական կարծիքներ և եզրակացություններ դրանց վերաբերյալ։
- Կատարել այլ աշխատանքներ իր պարտականությունների շրջանակներում՝ ըստ Գործատուի հանձնարարության։
- Կատարել իրավիճակային հետազոտություններ ոլորտի իրավական հարցերի շուրջ և կազմել զեկույց:
Պահանջվող որակավորումներ ու հմտություններ
- Իրավաբանական բարձրագույն կրթություն,
- աշխատանքային փորձ իրավաբանության ոլորտում,
- Համակարգչային հմտությունների տիրապետում՝ MS Office, Internet , E-mail,
- Հայերենի վարժ իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է,
- Իրավական տերմինաբանության վարժ տիրապետում,
- Պատասխանատվության և կարգապահության զգացում, ճշտապահություն, հաղորդակցման հմտություններ,
- Թիմային աշխատանքի, սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
- Խոցելի խմբերի հետ աշխատանքի փորձ և/կամ զգայունություն,
- Հանրային խոսքի հմտություն և փորձ,
- Փաստաբանական գործունեության արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
- ՀԿ ոլորտում աշխատանքային փորձ։
Աշխատավարձը — Պայմանագրային
Դիմելու ընթացակարգը – Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2020 թ.-ի հուլիսի 10-ը՝ մասնագիտության դաշտում նշելով ԻՐԱՎԱԲԱՆ: