ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՈՒ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ՏՐԱՆՍ* ԱՆՁԱՆՑ ՇՐՋԱՆՈՒՄ

Առողջության, իրավունքի, գենդերային և սեռական բազմազանության եվրասիական կոալիցիան (ԵԿՈՄ) Տրանս* անձանց աշխատանքային խմբի հետ համագործակցությամբ ներկայացնում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում տրանսգենդեր անձանց կարիքների գնահատման հետազոտությունը։

 

Որակական հետազոտությունը իրականացվել է տարածաշրջանի 5 երկրներում (Հայաստան, Բելառուս, Վրաստան, Ղրղզստան, Հյուսիսային Մակեդոնիա) և ներկայացնում է ոչ միայն յուրաքանչյուր երկրի տրանս* անձանց բնորոշ ազգային առանձանահատկությունները, այլև տարածաշրջանային ընդհանուր միտումները։

 

Յուրաքանչյուր երկրի մասնակցիները պատմում են պետական մարմինների հետ համագործակցության, սեռական կողմնորոշման և գենդերային հիմքով (ՍԿԳԻ) խտրականության, մասնագետների կոմպետենտության և տրանսգենդեր համայնքի ներկայացուցիչների շրջանում իրավական գրագիտության մակարդակի մասին, ինչպես նաև անդրադառնում են ՄԻԱՎ-ին և էնդոկրինոլոգիային վերաբերող կարևոր հարցերի։

 

Հետազոտության արդյունքների մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև․