ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԼՈՎԱԿՆԵՐԻ ՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

«Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է սոցիալական հոլովակների նկարահանման, սցենարների կազմման աշխատանքների մրցույթ։

 

Ծրագիր – «Շահերի պաշտպանություն և իրազեկության բարձրացում ՀՀ հասարակության խոցելի խմբերի առողջության իրավունքի իրականացումն ապահովելու համար»։

 

Պաշտոն – Սոցիալական հոլովակների նկարահանման ծառայություններ իրականացնող

 

Տևողությունը – Պայմանագրային

 

Վայրը – Երևան, Հայաստան

 

Աշխատանքի նկարագրություն

Համագործակցելով ծրագրի աշխատակազմի հետ՝

— գրել հոլովակների սցենար,

— մշակել վիդեո-գաղափարները՝ ներառյալ դրանց տեքստը,

— անհրաժեշտության դեպքում իրականացնել հարցազրույցներ համապատասխան փորձագետների և մասնագետների հետ,

— պատրաստել անիմացիաներ (եթե որոշվի անիմացիայի տեսքով հոլովակը նկարել),

— իրականացնել նկարահանումներ,

— ընտրել դերասաններին և նրանց գործողությունները համապատասխանեցնել սյուժետին,

— կազմակերպել մոնտաժը,

— խմբագրումներից և կազմակերպության նկատառումներով շտկումներից հետո կազմակերպությանը հանձնել պատրաստի հոլովակներ։

 

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Աշխատանքային փորձ սցենար գրելու, ֆիլմ/հոլովակներ նկարահանելու և խմբագրումներ կատարելու ոլորտներում։
  • Մանրուքների հանդեպ ուշադիր լինելու ունակություն,
  • Ստեղծագործական մտածողություն, մտքերն իրագործելու և տեղ հասցնելու կարողություն,
  • Ստեղծագործական արտադրանքը մանրակրիտ հղկելու պատրաստակամություն,
  • Անգլերեն ենթագրերի ապահովումը կդիտվի որպես առավելություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Հաղորդակցման հմտություններ։

 

 

Աշխատավարձը – Պայմանագրային

 

 

Դիմելու ընթացակարգը —  Դիմել կարող եք որպես անհատ, ինչպես նաև ստեղծագործական խմբով՝ վերոնշյալ ծառայություններից մեկը կամ մի քանիսն իրականացնելու համար։ Խրախուսելի է ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների դիմումը։

 

Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2020 թ.-ի հուլիսի 11-ը՝ «Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը և հակիրճ նկարագիրը» դաշտում ընտրելով «Սոցիալական հոլովակների պատրաստման մասնագետ»: