Էլթոն Ջոնի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամը համավարակի պայմաններում ընդլայնում է շահառուներին տրամադրվող ծառայությունների շրջանակը

Էլթոն Ջոնի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամը համավարակի պայմաններում ընդլայնում է շահառուներին տրամադրվող ծառայությունների շրջանակը:

 

Էլթոն Ջոնի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի ութ մարզերում՝ Տավուշում, Գեղարքունիքում, Կոտայքում, Արմավիրում, Արարատում, Սյունիքում, Վայոց ձորում և Արագածոտնում, ծրագրի շահառուները հնարավորություն են ստանում ինքնաթեստավորվելու ՄԻԱՎ-ի վերաբերյալ, վերապատրաստված խորհրդատուներից ստանալու նախա- և հետթեստային խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում ուղեգրվելու սեռավարակների հետազոտության և բուժման, ինչպես նաև ստանալու պահպանակ և լուբրիկանտ։

 

Այսուհետ ծրագրից օգտվող բոլոր շահառուները ծրագրային փաթեթի հետ միասին կստանան նաև COVID-19-ի վերաբերյալ տեղեկություն, ինչպես նաև երկու դիմակ և անհրաժեշտության դեպքում ալկոգել։ Կանխարգելիչ նյութերի տրամադրումը միտված է շահառուների իրազեկման և տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը։

 

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է երկուական դիմակ և մեկ ալկոգել տրամադրել 943 ՏՍՏ, 743 ԼԳԲՏԻ, 340 ԹՆՕ և 47 ԿՍԿ անձանց։