
ՍՆՆԴԻ ՓԱԹԵԹՆԵՐ՝ COVID-19-ԻՑ ՏՈՒԺԱԾ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻՆ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ՁԻԱՀ-ի դեմ պայքարի Էլթոն Ջոնի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ տրամադրում է մեկ ամսվա համար նախատեսված սնունդի փաթեթներ* ՀՀ-ում բնակվող այն ՏՍՏ և ԼԳԲՏԻ անձանց, թմրամիջոցներ ներարկային օգտագործողներին և կոմերցիոն սեռական ծառայություն մատուցող կանանց, որոնք Հայաստանում կորոնավիրուսային համավարակի հետևանքով կորցրել են աշխատանքը, զրկվել են ֆինանսական եկամտից և ապրուստի միջոցներից։
Սնունդի փաթեթները նախատեսված է տրամադրել առաջիկա մեկ տարվա ընթացքում։
Սնունդի փաթեթները ստանալու համար անհրաժեշտ է դիմել հետևյալ հղումով։
* ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Աջակցությունը տրամադրվում է միայն սննդի փաթեթների տեսքով, ֆինանսական աջակցություն այս ծրագրով նածատեսված չէ։