ՆՍՀԿ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԳԵՅ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ ԺՆԵՎՅԱՆ ԿԼՈՐ — ՍԵՂԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ
«Այսօր մենք բոլորս շատ զգոն ենք և պետք է հասկանանք խոցելի խմբերի հետ աշխատելու, նրանց կողքին լինելու և նրանց հետ միասին պայքարելու կարևորությունը: COVID-19-ի պայմաններում պաշտպանելով ինքդ քեզ պաշտպանիր ուրիշներին»։
Սերգեյ Օ․ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» Մարդասիրական ՀԿ նախագահ
2020թ․-ի մայիսի 26-ին Ժնևում տեղի ունեցավ «ՄԻԱՎ-ի և Տուբերկուլոզի հակազդումը COVD-19-ի ընթացքում․ քաղաքացիական հասարակության և համայնքների մասնակցության ուժեղացումը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» խորագրով առցանց կլոր-սեղան քննարկում, որը կազմակերպվել էր Գլոբալ Հիմնադրամի ղեկավարության և քարտուղարության՝ զարգացող երկրների Պատվիրակության կողմից։
Կլոր-սեղան քննարկմանը մասնակցում էր նաև «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ, ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրերի ղեկավար Սերգեյ Գաբրիլյանը, որը ներկայացրեց COVID-19-ի պայմաններում «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի գործունեությունը և համավարակով պայմանավորված իրավիճակում կազմակերպության կողմից ձեռնարկված ՄԻԱՎ-ի կանխարգելման միջոցառումները։
Կարևորելով COVID-19-ի դեմ պայքարը և ձեռնարկելով համապատասխան միջոցառումները, Սերգեյ Գաբրիելյանը նշեց, որ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն միաժամանակ կանոնավոր կերպով շարունակում էր ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված գործունեությունը, քանի որ մի համաճարակի դեմ պայքարը չպետք է հանգեցնի մեկ այլ համաճարակի բռնկմանը։
Սերգեյ Գաբրիելյանի զեկույցին կարող եք ծանոթանալ ստորև․
Այլ փաստաթղթեր․
EECA COVID CSO roundtable_agenda_27May2020_En
Responses to HIV and TB in times of COVID-19 strengthening engagement with civil society and communities in EECA_Meeting_Details_20May2020