«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՌԱՎԵԼ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ

Սիրով տեղեկացնում ենք, որ 2020թ.-ի  մայիսի 18-ից իր աշխատանքներն է սկսում «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի մարզային գրասենյակը Վանաձոր քաղաքում։

 

Գրասենյակում գործելու է ՄԻԱՎ-ի կանխարգելման կենտրոն, որտեղ մեր վերապատրաստված խորհրդատուները շահառուներին կտրամադրեն տեղեկություն առկա ծառայությունների մասին, հավասարը` հավասարին խորհրդատվություն՝ ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ։ Ցանկացողները կարող են անցնել ՄԻԱՎ վարակի վերաբերյալ անվճար, գաղտնի և անանուն թեստավորում, ինչպես նաև ստանալ կանխարգելիչ և կրթատեղեկատվական նյութեր։ Թեստավորման դրական արդյունքի դեպքում մեր խորհրդատուները կուղղորդեն շահառուներին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն՝ հետագա հետազոտությունների համար։

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հանրային առողջության ոլորտում աշխատող ամենաակտիվ կազմակերպություններից է Հայաստանում։ Այն իրականացնում է ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված ծրագրեր Հայաստանի ՏՍՏ, ԿՍԿ, ԹՆՕ և ԼԳԲՏ անձանց շրջանում։

 

Առկա ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն և ՄԻԱՎ-ի նկատմամբ խորհրդատվություն ու հետազոտություն անցնելու համար կարող եք զանգահարել +37460478989, +37455478980 հեռախոսահամարներով կամ գրանցվել առցանց հետևյալ հղումով, և մեր խորհրդատուները կապ կհաստատեն ձեզ հետ։