ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՓԱՍՏԱԲԱՆ ԱՐԱ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆԻՆ
2020թ․-ի մայիսի 12-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից տրամադրվեց երրորդ ենթադրամաշնորհը «Կարողությունների զարգացում և հզորացում՝ հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում՝ ուղղված ԼԳԲՏԻ անձանց հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ների և նախաձեռնող խմբերի հզորացմանը։
Ենթադրամաշնորհը տրամադրվել է իրավաբան, փաստաբան Արա Ղարագյոզյանին՝ ուղղված տրանս անձի իրավունքների պաշտպանության դատավարության իրականացմանը։ Վերջինս բռնության է ենթարկվել սեռական ծառայությունների մատուցման ժամանակ։ Հարուցվել է քրեական գործ, սակայն ավելին քան 3 տարի է՝ դատարանը չի ապահովել տուժողի իրավունքների պաշտպանությունը։ Տուժողի նկատմամբ ատելությունն ու խտրականությունը հիմնված բացառապես անձի գենդերային ինքնության վրա ակնհայտորեն դրսևորվում են դատավորների և հակառակ կողմի փաստաբանի կողմից, ով ամեն ինչ անում է մեղավորի պատիժը հնարավորինս մեղմացնելու համար։
Այս դատավարությանն ուղղված ենթադրամաշնորհի տրամադրումն ունի կարևոր ռազմավարական նշանակություն տրանս անձի իրավունքների վերականգնման և ՍԿԳԻ հիմքով ատելության հանցանքների անպատժելիության վերացման համար համապատասխան մեխանիզմներ գործի դնելու տեսանկյունից։
Շնորհավորում ենք Արա Ղարագյոզյանին՝ վստահ լինելով նշված նպատակների բարեհաջող իրականացման և արդյունավետ համագործակցության վրա՝ ի նպաստ ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությանը և խտրականության վերացմանը Հայաստանում: