«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ն ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
«Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն տրամադրում է իրավական խորհրդատվություն և փաստաբանական աջակցություն։
Իրավական աջակցություն տրամադրվում է այն ԼԳԲՏԻ անձանց և կոմերցիոն սեռական ծառայություն մատուցող կանանց (ԿՍԿ), որոնք ենթարկվել են խարանի, խտրականության, բռնության և խոշտանգումների, COVID-19-ի համավարակի հետևանքներով պայմանավորված մնացել են առանց ապաստարանի և ընտանիքի աջակցության, կորցրել են աշխատանքը և չունեն այլ ֆինանսական եկամուտ։
Իրավական աջակցություն ստանալու համար կարող եք դիմել մեզ հետևյալ հղումով։