
Ժամանակավոր կացարան COVID-19-ից տուժած ԼԳԲՏԻ ԵՎ ԿՍԿ անձանց
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն, «Խտրականության դեմ պայքար Հայաստանում» ծրագրի շրջանակներում, հայտարարում է ժամանակավոր կացարանի տրամադրման հայտերի հավաքագրում այն ԼԳԲՏԻ անձանց և կոմերցիոն սեռական ծառայություն մատուցող կանանց (ԿՍԿ) համար, ովքեր ենթարկվել են՝
- խարանի, խտրականության, բռնության և խոշտանգումների,
- COVID-19-ի համավարակի հետևանքներով պայմանավորված՝ մնացել են առանց ապաստարանի և ընտանիքի աջակցության, կորցրել են աշխատանքը և չունեն այլ ֆինանսական եկամուտ։
Ժամանակավոր կացարանը տրամադրվում է առավելագույնը մեկ ամիս տևողությամբ։
ժամանակավոր կացարանի համար անհրաժեշտ է դիմել հետևյալ հղումով։