Ենթադրամաշնորհների մրցույթ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է փոքր ենթադրամաշնորհների մրցույթ։

 

Ներկայացվող ենթադրամաշնորհային ծրագիրը պետք է ուղղված լինի ԼԳԲՏԻ համայնքի հիմնախնդիրների լուծմանը, իրավունքների պաշտպանությանը, խտրականության դեմ պայքարին և այլ  առնչվող ոլորտներին։ Խրախուսվում են ԼԳԲՏԻ անձանց շրջանում COVID-19-ի հետևանքների մեղմացմանը ուղղված ծրագրերը։

 

Յուրաքանչյուր ծրագրի բյուջեն կազմում է 100,000-500,000 ՀՀ դրամ։

Ծրագրի տևողությունը՝ 2020թ․-ի մայիսի 15-ից մինչև հուլիսի 31-ը։

 

Ծրագրին դիմելու համար խնդրում ենք լրացնել հայտադիմումը մինչև 2020 թվականի մայիսի 11-ը` ծրագրի դաշտում ընտրելով «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» անվանումը։

 

Ովքե՞ր կարող են դիմել՝  իրավապաշտպան գործունեություն ծավալող ՀԿ-ները և նախաձեռնող խմբերը, որոնք զբաղվում են ԼԳԲՏԻ հիմնահարցերով, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությամբ և խտրականության դեմ պայքարով։

 

Ենթադրամաշնորհային ծրագրերը տրամադրվում  են «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակում։

 

Ծրագրի նպատակն է խթանել ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությունը և նպաստել խտրականության վերացմանը Հայաստանում։

 

Ներբեռնել հայտադիմումը         

Ներբեռնել բյուջեն                       

Ներբեռնել ԳԱՆԹ-ի աղյուսակը

 

Բոլոր փաստաթղթերը խնդրում ենք բեռնել այս տեղ