Օրենսդրական վերլուծության փորձագետի բաց մրցույթ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է ՀԿ-ների կողմից ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների, մասնավորապես նախակոնտակտային (PrEP) և հետկոնտակտային (PEP) կանխարգելման, ՄԻԱՎ-ի վերաբերյալ արյան հետազոտության ծառայությունների տրամադրումը կարգավորող ՀՀ օրենսդրության ուսումնասիրություն և վերլուծություն իրականացնող փորձագետի բաց մրցույթ:
Տևողությունը` 6 ամիս
Սկիզբը՝ պայմանագրային
Ավարտը՝ աշխատանքները պետք է ավարտված լինեն մինչև 2020 թվականի նոյեմբերի 30-ը
Պաշտոնը` օրենսդրական վերլուծության փորձագետ
Հայտարարության սկիզբը` 30.04.2020թ.
Դիմումների վերջնաժամկետ` 26․06.2020
Փորձագետը պատասխանատու է ՀԿ-ների կողմից ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների, մասնավորապես նախակոնտակտային (PrEP) և հետկոնտակտային (PEP) կանխարգելման, ՄԻԱՎ-ի վերաբերյալ արյան հետազոտության ծառայությունների տրամադրումը կարգավորող օրենսդրության ուսումնասիրություն և վերլուծություն իրականացնելու և համապատասխան զեկույց կազմելու համար:
Աշխատանքի նկարագրություն
- Համագործակցելով ծրագրի աշխատակազմի հետ՝ իրականացնել ՀԿ-ների կողմից ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների, մասնավորապես նախակոնտակտային (PrEP) և հետկոնտակտային (PEP) կանխարգելման, ՄԻԱՎ-ի վերաբերյալ արյան հետազոտության ծառայությունների տրամադրումը կարգավորող օրենսդրության ուսումնասիրություն և վերլուծություն
- Վերլուծությանն առնչվող թեմաներով նախաձեռնել և իրականացնել հանդիպումներ համապատասխան պետական մարմինների և այլ շահագրգիռ կողմերի հետ
- Պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ վերլուծության ընթացքի և արդյունքների վերաբերյալ
- Վերլուծության ավարտից հետո կազմել համապատասխան զեկույց՝ իր առաջարկներով
- Անհրաժեշտության դեպքում ներկայացնել զեկույցը տարբեր միջոցառումների ժամանակ։
Պահանջվող որակավորումներ
- Օրենսդրական վերլուծություն իրականացնելու փորձ
- Զեկույցների կազմման և ներկայացման փորձ
- Առողջապահության, հատկապես ՄԻԱՎ-ին առնչվող օրենսդրական ոլորտի իմացությունը, տվյալ ոլորտում ունեցած փորձը կդիտվի որպես առավելություն
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի կամ անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Գերազանց վերլուծական և հաշվետվությունների ու զեկույցների կազմման հմտություններ
- Համակարգչային գիտելիքներ
Ինչպես դիմել․
Դիմելու համար խնդրում ենք լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ, ծրագրի անվանում դաշտից ընտրելով «Շահերի պաշտպանություն և իրազեկության բարձրացում՝ ՀՀ հասարակության խոցելի խմբերի առողջության իրավունքի իրականացումն ապահովելու համար»-ը, հաստիքի դաշտից ընտրելով ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների վերաբերյալ օրենսդրական վերլուծության փորձագետի հաստիքը՝ կցելով Ձեր ինքնակենսագրականը (CV) և վերլուծության մեթոդաբանությունը/աշխատանքային պլանը մինչև 2020թ․-ի հունիսի 26-ը։