«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ի ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ COVID-19-Ի
Ցավոք, Հայաստանը, ինչպես և աշխարհի շատ երկրներ, ևս զերծ չմնաց նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումից և դրանից առաջ եկած հիմնախնդիրներից։
Վերջին օրերի ընթացքում COVID-19-ը Հայաստանում ցույց է տվել անհանգստացնող աճ, գրանցվել են մահվան դեպքեր։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն գիտակցում է պատասխանատվության զգացումը հասարակության և հատկապես խոցելի խմբերի ներկայացուցիչների նկատմամբ։
Հասկանալով վիրուսի մասին թարմ տեղեկատվություն տրամադրելու կարևորությունը՝ մեր կազմակերպությունը վստահելի աղբյուրներից պարբերաբար թարգմանություններ է կատարում կամավոր հիմունքներով և տարածում հնարավոր բոլոր միջոցներով։
Վարակի տարածումը կանխելու նպատակով Առողջապահության նախարարությունը հայտարարեց կամավորների ներգրավման անհրաժեշտության մասին։ Մեր կազմակերպությունը տարածեց հայտարարությունը աշխատակիցների և կամավորների շրջանում։ Արդյունքում կազմակերպության 20-ից ավելի աշխատակիցներ որպես սոցիալական աշխատողներ և թարգմանիչներ հայտագրվեցին COVID-19–ի դեմ պայքարում կամավոր ներդրում ունենալու համար, իսկ շատերը արդեն պայքարի առաջնագծում են։
Հաշվի առնելով իրավիճակը և ՀՀ կառավարության կոչ-հորդորները՝ անհրաժեշտություն է առաջացել աջակցելու այն մարդկանց, որոնք մնացել են տանը և չեն կարող իրենց թույլ տալ սնունդ կամ անհրաժեշտ այլ պարագանել գնելու։
Մենք լիահույս ենք, որ միասնական ջանքերով կկարողանանք հաղթահարել ստեղծված դժվարին իրավիճակը։