Տեխնիկական օգնություն Մարմարիկի միջնակարգ դպրոցին
Փամբակ և Ծաղկունյաց լեռնաշղթայի մի գողտրիկ անկյունում է գտնվում Մարմարիկի միջնակարգ դպրոցը: Այն շրջապատված է գեղեցիկ և բարձրադիր կանաչապատ տարածքներով: Դպրոցը կառուցվել է 1976 թվականին, սկզբում եղել է ութամյա, այնուհետև դարձել է միջնակարգ դպրոց: 2019-2020 ուստարում դպրոցում սովորում են 69 աշակերտներ: Դպրոցում դասավանդող բոլոր մասնագետները բանիմաց և խելացի են: Նրանց քրտնաջան աշխատանքի շնորհիվ աշակերտները ունենում են բարձր առաջադիմություն , մասնակցում են օլիմպիադաների, սպորտլանդիաների, ներդպրոցական միջոցառումների: Շրջանավարտների մեծ մասը ընդունվում են բարձրագույն հաստատություններ: 2020 թ-ին «Համակարգիչ Յուրաքանչյուր Երեխայի Համար» բարեգործական հիմնադրանի և «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ի կողմից ինֆորմատիկաի դասերի համար դպրոցը զինվեց նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաներով, որոնց առկայությունն առավել արդյունավետ կդարձնի ուսուցիչների աշխատանքը,նաև այս ոլորտում: Աշակերտները դպրոցում զգում են ջերմություն և հոգատարություն դպրոցական կոլեկտիվի և տնօրենի կողմից: Այն նման է մի կուռ ընտանիքի, որտեղ բոլորը հավասար են: