ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ «ՀՀ-ՈՒՄ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՏՆՎԱԾ Է ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ» ԹԵՄԱՅՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում հրավիրեց հանդիպում-քննարկում «ՀՀ-ում խոցելի խմբերի Մարդու Իրավունքների պաշտպանությունը մատնված է անուշադրության» թեմայով: Հանդիպման ընթացքում խոսվեց կանանց, ԼԳԲԻՔ+ և տրանս անձանց Մարդու Իրավունքների, քրեակատարողական հիմնարկներում ՄԻ գերակայության և պաշտպանության, այլ մշակութային պատկանելություն ունեցող անձանց ՄԻ իրավիճակի և հասարակական մենթալիտետի, զինծառայողների, սեռական բռնության ենթարկված անձանց ՄԻ, մեդիա դաշտի մասին և այլն։ Խոսնակների ելույթներից հետո ծավալվեց քննարկում հանդիսատեսի կողմից։
Քննարկման խոսնակններն էին՝
Գոհարիկ Տիգրանյանը «Հանրային Քաղաքականության Ինստիտուտ» ՀԿ-ից,
Բացման խոսքով հանդես եկավ Արտակ Ադամ Առաքելյանը՝ «Բազմազանություն» ՀԿ հիմնադիր-նախագահը, ինչպես նաև
Լուիզա Վարդանյանը՝ «ՓԻՆՔ» իրավապաշտպան ՀԿ-ի իրավաբան և իրավախորհրդատու, Լիլիթ Մարտիրոսյանը՝ «Իրավունքի Կողմ» ՀԿ հիմնադիր-նախագահ,
Անահիտ Սիմոնյանը՝ «Մարդու Իրավունքների Հետազոտությունների Կենտրոն» ՀԿ համահիմնադիր,
Նարե Հովհաննիսյանը՝ «Իրավական Նախաձեռնությունների Կենտրոն» ՀԿ նախագահ,
Հովսեփ Խուրշուդյանը՝ «Ազատ Քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ նախագահ,
Յուրի Մանվելյանը՝ լրագրող, Epress.am,
Արման Ղարիբյանը՝ «Իրավունքի Ուժ» ՀԿ համահիմնադիր,
Սիրանուշ Դավթյանը՝ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն ՀԿ»-ի հոգեբան։
Հանդիպման ժամանակ մասնակիցներից շատերը ձեռք բերեցին նաև կազմակերպության կողմից հրապարակված «Հասարակության բազմազանությունը» թեթև ընթերցանության ձեռնարկը։
Ծրագիրը իրականացվել է «Բազմազանություն» սոցիալ-մշակութային, մարդասիրական ՀԿ-ի կողմից, որը ֆինանսավորել է Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ն Բավարիայի երիտասարդական խորհուրդի (BJR) ֆոնդերի հաշվին