
ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՆ ԲԵՐԴՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՒ ԽԱՂԱՂԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ ՏԵՂԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱ
Փետրվարի 1-ին Բերդում կայացավ Մարդու իրավունքներ և Խաղաղաշինություն թեմայով դասընթաց տեղի երիտասարդների համար։ Դասընթացի ներածական մասում ներակայացվեց Սահամանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում հասարակական կազմակերպության նպատակներն ու գործունեությունը։ Խոսվեց համայնքի զարգացման գործում երիտասարդների ներգրավվածության կարևորության մասին։
Գործնական վարժությունների և խաղի միջոցով անդրադարձ կատարվեց կոնֆլիկտի հաղթահարման հիմնական տեսակներին։ Հետաքրքիր քննարկում ծավալվեց խաղաղաշինության և մարդու իրավունքների կապի շուրջ։ Նշվեց տեսակետ, որ խաղաղությունը մարդու իրավունքների բնականոն գոյության գլխավոր նախապայման է։ Ինչպես նաև խոսվեց մարդու իրավունքների տեսության և հիմնական ուղղությունների, իրավական կարգավորումների մասին։
Շնորհակալություն Հայ օգնության ֆոնդի Բերդի գրասենյակին մեզ հյուրընկալելու համար։
Ծրագիրը իրականացվել է «Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» ՀԿ-ի կողմից, որը ֆինանսավորել է Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ն Բավարիայի երիտասարդական խորհուրդի (BJR) ֆոնդերի հաշվին։