ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ
«Կարողությունների զարգացման» ծրագրի առաքելությունն է նպաստել ակտիվ քաղաքացիության զարգացմանը Դիլիջանում, ինչպես նաև ձևավորել դիլիջանցիների ակտիվ խումբ, որոնք ունեն մոտիվացիա՝ համայնքը զարգացնելու:
Ծրագրի շրջանակում Դիլիջան համայնքի երիտասարդները ստացել են ակտիվ քաղաքացիության հայեցակարգի և առանձնահատկությունների մասին գիտելիքներ, ծրագրի նախագծելու և իրականացնեու մասին գիտելիքներ, հնարավորություն են ունեցել շփվելու իրենց հասակակիցների հետ և կատարել փորձի փոխանակում, ինչպես նաև ձեռք են բերել առաջնորդ դառնալու հմտություններ։
Արդյունքում, 12 երիտասարդներ ստացել են իրավասություն իրենց տեղական համայնքում փոքր դրական փոփոխություններ նախաձեռնելու՝ իրականացնելով իրենց սեփական սոցիալական նախաձեռնությունները:
Ծրագիրը իրականացվել է «Դիլիջանի համայնքային կենտրոն» նախաձեռնության կողմից, որը ֆինանսավորել է Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ն Բավարիայի երիտասարդական խորհուրդի (BJR) ֆոնդերի հաշվին։