ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական Կազմակերպությունը իր գործունեության շրջանկաներում Հայաստանի երեք քաղաքներում ՝ Երևան,Գյումրի ,Վանաձոր, իրականցրել է աջակցություն սոցիալական անապահով ընտանիքների և մարդկանց համար։
Ցավոք սրտի անապահով ապրող մարդիկ անասելի դժվար ու անիրական պայմաններում են ապրում, դժվարությամբ են հոգում ընտանիքի և զավակների կարիքները։ Մեր կազմակերպությունը անչափ բավարարված է անգամ ամենաչնչին օգնությունը ցուցաբերելու համար։
Գյումրիում մեզ հանդիպած ընտանիքներից մեկը բազմամարդ էր, մեծ մասը՝ անչափահաս երեխաներ, մյուսում ապրում էին միայնակ մայրը և հաշմանդամություն ունեցող երեխան։ Այս ընտանիքներին օգնելու նպատակը նրանց ոգևորելը, հույս ու խինդ պարգևելն էր։ Մեր կազմակերպության կողմից որպես օգնություն ուղարկվել է պարենամթերք, և մենք լիահույս ենք, որ մեր փոքրիկ օգնությամբ ինչ-որ կերպ թեթևացրել ենք նրանց առօրյա կյանքի բեռը։
Գյումրիին հաջորդեց այց դեպի վանաձոր։ Այստեղ մեզ հանդիպած ընտանիքները նույնպես գտնվում էին սոցիալապես ծանր ու անընդունելի պայմաններում։ Նրանց ընտանիքներում կային հինգական անչափահաս երեխաներ։ Նրանք հնարավորություն ստացան մեկ ամիս շարունակ հարակից խանութից վերցնել ընտանիքի համար անհրաժեշտ հացը։
Վերջերս օգնության նպատակով գրասենյակի կազմակերպության սոցիալական աջակցության բաժին դիմեց 63-ամյա քաղաքացին։
Կազմակերպության աշխատակիցների քննարկումից և դիմած քաղաքացու կարիքների գնահատումից հետո որոշվեց քաղաքացուն օգնել՝ իր փոքրիկ բիզնեսը զարգացնելու։ Այսպիսով՝ նրա համար գնեցինք զարդեր, վզնոցներ, ապարանջաններ և այլ պարագաներ, որոնցով քաղաքացին կկարողանա վաստակել իր օրվա հացը։