Ծրագրի օգնականի թափուր հաստիքի հայտարարություն
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում ծրագրի օգնականի:
Ծրագրի անվանումը – Խտրականության դեմ պայքար Հայաստանում
Պաշտոնը – ծրագրի օգնական
Աշխատանքի սկիզբ – ապրիլի 1, 2020թ
Տևողությունը – պայմանագրային, փորձաշրջանով
Վայրը – Երևան, ՀՀ
Աշխատանքի նկարագրություն
Պարտականությունները՝
- Ադմինիստրատիվ և ընթացիկ աշխատանքների կազմակերպում ըստ աշխատանքային պլանի և հանձնարարականների,
- Ծրագրային գործողությունների մասին տեղեկատվության կազմում հայերենով և անգլերենով, տարածում բոլոր հնարավոր միջոցներով՝ սոցիալական ցանցեր, ԶԼՄ-ներ և այլն,
- ՀԿ-ի աշխատանքների տեխնիկական ապահովում (տրանսպորտի և նյութերի պատվեր, պատճենահանում, տպագրություն, տոմսերի պատվիրում, հանդիպումների կազմակերպում, բանակցություններ և այլն),
- Հանդիպում քննարկումների, միջոցառումների կազմակերպում, մասնակցություն և արձանագրում/լուսաբանում,
- Արձանագրությունների և այլ փաստաթղթերի կազմում,
- Գրությունների, հայտաձևերի և այլ փաստաթղթերի, նյութերի կազմում և թարգմանություն ,
- Արտաքին և ներքին հաղորդակցման ապահովում,
- Հաշվետվություններ, աշխատանքային պլաններ, տեխնիկական փաստաթղթերի կազմում։
Պահանջվող հմտություններ և կրթություն
- Բարձրագույն կրթությունը ցանկալի է
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է
- Համակարգչային հմտությունների տիրապետում՝ MS Office, Internet , E-mail
- Թարգմանչական հմտությունների տիրապետում
- Միջոցառումների կազմակերպման հմտություններ
- Տվյալների վերլուծության ունակություն
- Թիմում աշխատելու ունակություն
- Լավ հաղորդակցման ունակություններ
- Ստեղծագործական ջիղ
Աշխատավարձը – Պայմանագրային
Դիմելու ընթացակարգը – Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2020 թ.-ի մարտի 27-ը ՝ ծրագրի անվանումը դաշտում ընտրելով «Խտրականության դեմ պայքար Հայաստանում»: