Կամավոր

Հարգելի բարեկամ,

Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ն իր գործունեությունը ծավալում է Հայաստանի Հանրաետությունում։

Եթե ցանկանում եք ներգրավել ՆՍՀԿ-ում որպես կամավոր ապա խնդրում ենք այցել այս հղղմամբ և ուղարկել Ձեր հայտը։

 

Իրավունք՝

  •         Ծանոթանալ իր գործունեությանը վերաբերող՝ Կազմակերպության ղեկավարության որոշումների նախագծերին,
  •         Ղեկավարության քննարկմանը ներկայացնել հարցեր, որոնք վերաբերում են անձնակազմի կառավարման հետ կապված հարցերով կազմակերպության գործունեության բարելավմանը,
  •         Իր պարտականությունների կատարման ընթացքում բացահայտված թերությունների մասին հաղորդել իր անմիջական ղեկավարին և գրավոր առաջարկություն ներկայացնել դրանց վերացման վերաբերյալ,
  •         Կազմակերպության աշխատակիցներից հարցնել և  ստանալ տեղեկատվություն և փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են իր պարտականությունների կատարման համար,
  •         Կազմակերպության ղեկավարությունից հայցել աջակցություն` իր վրա դրված պարտականությունների ու իրավունքների իրականացման հարցերում,

 

Պարտականություն՝

  •         Կատարել իր վրա դրված պարտականությունները,
  •         Իր կամքով, առանց վարձատրության և որոշակի ժամկետով իրականացնել կամավոր աշխատանք,
  •         Աշխատել սահմանված աշխատանքի (հերթափոխային) ժամանակացույցներին համապատասխան,
  •         Աշխատանքում ղեկավարվել աշխատանքի վերաբերյալ գործող օրենսդրությամբ, նորմատիվ իրավական ակտերին և հրահանգներին համապատասխան,
  •         Պահպանել ՀԿ-ի ներքին կանոնակարգերը և Կազմակերպության նախագահի որոշումները,
  •         Ոչ մի դեպքում չհրապարակել և այլ անձանց չտրամադրել Աշխատանքների կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած՝ Կազմակերպության և(կամ) Կազմակերպության շահառուների վերաբերյալ տեղեկությունները,
  •         Կազմակերպության  պահանջով վերջինիս տրամադրել կատարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն

 

 Լավագույն ցանկություններով՝

 ՆՍՀԿ թիմ