Կամավոր
Հարգելի բարեկամ,
Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ն իր գործունեությունը ծավալում է Հայաստանի Հանրաետությունում։
Եթե ցանկանում եք ներգրավել ՆՍՀԿ-ում որպես կամավոր ապա խնդրում ենք այցել այս հղղմամբ և ուղարկել Ձեր հայտը։
Իրավունք՝
- Ծանոթանալ իր գործունեությանը վերաբերող՝ Կազմակերպության ղեկավարության որոշումների նախագծերին,
- Ղեկավարության քննարկմանը ներկայացնել հարցեր, որոնք վերաբերում են անձնակազմի կառավարման հետ կապված հարցերով կազմակերպության գործունեության բարելավմանը,
- Իր պարտականությունների կատարման ընթացքում բացահայտված թերությունների մասին հաղորդել իր անմիջական ղեկավարին և գրավոր առաջարկություն ներկայացնել դրանց վերացման վերաբերյալ,
- Կազմակերպության աշխատակիցներից հարցնել և ստանալ տեղեկատվություն և փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են իր պարտականությունների կատարման համար,
- Կազմակերպության ղեկավարությունից հայցել աջակցություն` իր վրա դրված պարտականությունների ու իրավունքների իրականացման հարցերում,
Պարտականություն՝
- Կատարել իր վրա դրված պարտականությունները,
- Իր կամքով, առանց վարձատրության և որոշակի ժամկետով իրականացնել կամավոր աշխատանք,
- Աշխատել սահմանված աշխատանքի (հերթափոխային) ժամանակացույցներին համապատասխան,
- Աշխատանքում ղեկավարվել աշխատանքի վերաբերյալ գործող օրենսդրությամբ, նորմատիվ իրավական ակտերին և հրահանգներին համապատասխան,
- Պահպանել ՀԿ-ի ներքին կանոնակարգերը և Կազմակերպության նախագահի որոշումները,
- Ոչ մի դեպքում չհրապարակել և այլ անձանց չտրամադրել Աշխատանքների կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած՝ Կազմակերպության և(կամ) Կազմակերպության շահառուների վերաբերյալ տեղեկությունները,
- Կազմակերպության պահանջով վերջինիս տրամադրել կատարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն
Լավագույն ցանկություններով՝
ՆՍՀԿ թիմ