ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

2019 թ.-ի հոկտեմբերի 7-8-ը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող
«Առողջության իրավունք» ծրագրի շրջանակներում կայացավ Ռազմավարական տեղեկատվության տարեկան
աշխատանքային հանդիպումը, որին մասնակցում էին միջազգային, պետական և ոչ պետական կառույցների
ներկայացուցիչներ:
Հանդիպման փորձագետներն էին Հանրային առողջության քաղաքականության և ղեկավարման մասնագետ,
Վերարտադրողական առողջության  տեղեկատվության և խորհրդատվության “Tanadgoma” կենտրոնի
ծրագրերի ղեկավար Սերգո Չիխլաձեն և Տղամարդկանց առողջության եվրասիական կոալիցիայի
մոնիթորինգի և գնահատման համակարգող Մաքսիմ Կասանչյուկը։
Աշխատանքային հանդիպման նպատակն էր ներդրում ունենալ երկրի ՏՍՏ և տրանս համայքների հանրային
առողջության վերաբերյալ ռազմավարական տեղեկության բարելավման հարցում, ինչպես նաև
համապատասխան մարդկանց և կառույցներին ներկայացնել Տղամարդկանց առողջության եվրասիական
կոալիցիայի (ԵԿՈՄ) «Առողջության իրավունք» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում
իրականացրած սկզբնական և վերջնական  գնահատումները, քննարկել ՏՍՏ և տրանս համայքների
հանրային առողջության վերաբերյալ ռազմավարական տեղեկության վերաբերյալ հիմնական
առաջարկությունների ցանկը և խթանել համայնքների մասնակցությունը ռազմավարական տեղեկության
ստացման և օգտագործման հարցում, քննարկել ազգային թիմի հետ տարածաշրջանային «Առողջության
իրավունք» ծրագրի ավարտից հետո հիմնական գործողությունների քարտեզագրման առաջարկությունները։
Հանդիպումը ներառում էր տարածաշրջանային 5 երկրների հիմնական սոցիալական ծառայություններ
տրամադրող աշխատողների վերաբերմունքը ԼԳԲՏ անձանց նկատմամբ զեկույցի արդյունքների
ներկայացումը, ինչպես նաև ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների կասկադի արդյունքների ներկայացումը
Նոր սերունդ ՀԿ փորձագետ Հովհաննես Մադոյանի կողմից։
Աշխատանքային հանդիպման արդյունքում երկրի բոլոր շահագրգիռ կողմերը ծանոթացան ԵԿՈՄ-ի
սկզբնական և վերջնական գնահատումներին և հնարավորություն ունեցան մեկնաբանություններ թողնելու։
Հանդիպման արդյունքները, ներառյալ հարցերի վերաբերյալ հիմնական արձագանքները, ձևակերպվեցին
արձանագրության մեջ փորձագետների կողմից, որոնք կքննարկվեն և կվերջնականացվեն 2019 թ․-ի
նոյեմբերին կայանալիք տարածաշրջանային խորհրդակցության ժամանակ։