ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԲԱՎԱՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի (ՆՍՀԿ) և «Բավարիայի երիտասարդական խորհուրդ»-ի (այսուհետ
BJR) համագործակցության շրջանակներում Հայաստանից Գերմանիա ժամանած երիտասարդները
2019թ.-ի հունիսի 14-ին  ծրագրի շրջանակներում հնարավորություն ունեցան այցելել Բավարիայի
խորհրդարան, որտեղ հանդիպում ունեցան խորհրդարանի պատգամավորների հետ, ուղղեցին իրենց
հետաքրքրող հարցերը հետևյալ թեմաների շուրջ՝
 Երիտասարդական քաղաքականությունը Գերմանիայում,
 Երիտասարդական աշխատանքները կարգավորող օրենքները,
 Երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը քաղաքական կյանքում,
 Քաղաքապետարաններ և դրանց կից երիտասարդական խորհուրդներ,
 Փախստականներ և նրանց առնչվող հինմախնդիրներ և այլն։
Բոլոր հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ։ Հանդիպման ժամանակ ներկայացվեց նաև
խորհրդարանի կազմը, դրա գործունեության բնույթը, ինչպես նաև՝ խորհրդարանում առկա
պատգամավորների շրջանում կանանց ներգրավվածությունը և գենդերային հավասարության
քաղաքականությունը։
Հանդիպումից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան շրջայց կատարել խորհրդարանի ներսում՝
ծանոթանալով վերջինիս պատմությանը և կառուցվածքին։
Շարունակելի