2020 Թ․-Ի ԱՌԱՋԻՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ

2020 թվականի հունվարից շարունակվեց «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի (ՆՍՀԿ) և ՀՀ ոստիկանության
կրթահամալիրի համագործակցությունը, որի շրջանակում ՆՍՀԿ փորձագետները «Մարդու իրավունքների
պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմներ», «Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք»,
«Խոսքի ազատություն/սահմանփակումներ», «Հավաքների ազատություն» թեմաներով դասընթացներ են անցկացնում կրթահամալիրի վերապատրաստման ֆակուլտետում։
Համագործակցության շրջանակում 2020թ․-ի հունվարի 21-ին և 22-ին կազմակերպվել է երկու դասընթաց վերը
նշված թեմաներով կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների շրջանում։
Վերապատրաստման առաջին դասընթացին՝ հունվարի 21-ին, ՆՍՀԿ փորձագետ Արա Ղազարյանը կրթահամալիրի
ուսումնական կենտրոնի վերապատրաստման ֆակուլտետում ներկայացրեց «Խոշտանգումներից զերծ մնալու
իրավունք» թեման։
Հունվարի 22-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ՆՍՀԿ-ի կողմից ներկայացվող թեմաներն էին «Մարդու
իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմները» և «Խոսքի
իրավունք/սահմանափակումները»։ Դասընթացի փորձագետն էր ՆՍՀԿ իրավաբան, փաստաբան Անահիտ Մկրտչյանը։
Վերապատրաստումն իրականացվում էր ոստիկանության համակարգում արդեն իսկ ընդգրկված 16 ներկայացուցչի
համար։ Դասընթացներն անցան ակտիվ քննարկումների, հարց ու պատասխանի մթնոլորտում։ Երկու դասընթացների ավարտին մասնակիցներին հանձնվեցին մասնակցության վկայագրեր։
Նախատեսվում է նաև հետագա համագործակցություն այս ձևաչափով։

Ծրագիրն իրականացվեց «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի Ֆինանսական աջակցությամբ: