ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
2019 թ․ սեպտեմբերի 8-15-ը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հյուրընկալեց Գերմանիայից ժամանած երիտասարդական 6-հոգանոց պատվիրակությանը հայ-գերմանական երիտասարդական փոխանակման ծրագրի շրջանակներում։
Ճանաչողական այցի շրջանակներում մասնակիցները այցելեցին Երևանում երիտասարդական, մարդու իրավունքների հարցերով զբաղվող մի շարք ՀԿ-ներ, ինչպես նաև Հայաստանի մշակութային և ժամանցային վայրեր։ Նրանք աշխատանքային, ճանաչողական հանդիպումներ ունեցան APY Հայ Առաջադեմ Երիտասարդություն, Իրական աշխարհ Իրական Մարդիկ, Մարդու իրավունքների տուն Երևան կազմակերպություններում, ինչպես նաև այցելեցին Հայաստանի տեսարժան, մշակութային վայրերը՝ Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդ համալիր, հեթանոսական Գառնի տաճար, Գեղարդի վանք, Սևանա լիճ և Տաթևի վանական համալիր։
Գերմանիայից ժամանած մասնակիցները իրենց երկիր վերադարձան լավ հուշերով և տպավորություններով՝ Հայաստանը կրկին այցելելու ցանկությամբ