LIFE 10

2019 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը  տեղի ունեցավ «Առողջության իրավունք» ծրագրի շրջանակներում իրականացվող ԼԱՅՖ-10 արտագնա տեղեկատվական հարթակը, որն այս անգամ նախատեսված էր ՏՍՏ սկսնակ ակտիվիստների համար:

 

ԼԱՅՖ-10 արտագնա տեղեկատվական հարթակի նպատակն է ՏՍՏ համայնքի ներկայացուցիչների շրջանում բարձրացնել սեռականության և առողջության իրավունքի վերաբերյալ գիտելիքների մակարդակը, նպաստել իրավագիտակցության բարձրացմանը, ծանոթացնել իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմներին, ինչպես նաև նպաստել համայնքների ներգրավվածությանը ՄԻԱՎ-ին հակազդման ազգային մարմիններում:

 

Արտագնա տեղեկատվական հարթակի առաջին  օրը ՆՍՀԿ իրավաբան/փաստաբան, «Առողջության իրավունք» ծրագրի Իրավական խոչընդոտների հաղթահարման մասնագետ Անահիտ Մկրտչյանը ներկայացրեց պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև ՀՀ բժշկական հիմնարկներում բժշկական անձնակազմի ցածր իրավագիտակցության և ԼԳԲՏ+ անձանց առնչվող բժշկական գիտելիքների ցածր մակարդակին, բժշկական անձնակազմի կողմից դրսևորվող խտրական վերաբերմունքին և խտրականության հաղթահարման մեխանիզմներին առնչվող իրավական կարգավորումները:

 

Տեղեկատվական հարթակի երկրորդ օրը ՆՍՀԿ ծրագրերի համակարգող, սեռականության փորձագետ Հմայակ Ավետիսյանը ներկայացրեց «Սեռականություն» թեման, որի շրջանակներում մասնակիցները խմբային խաղերի, ոչ ֆորմալ կրթական միջավայրի միջոցով ծանոթացան բարդ թեմային, բացահայտեցին սեռականության կոմպոնենտները, սկսեցին մտածել իրենց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության մասին, տարբերեցին մի շարք կարևոր տերմիններ։

 

Օրը շարունակվեց «Առաջնորդություն» թեմայով, որը վարեց ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը՝ ներկայացնելով առաջնորդության ձևերը, տեսակները, առաջնորդի հատկանիշները։

 

Հանդիպման ողջ ընթացքն ուղեկցվում էր տեսահոլովակների դիտմամբ և գործնական աշխատանքներով:

 

ԼԱՅՖ-10 արտագնա տեղեկտավական հարթակի ավարտին մասնակիցներին հանձնվեցին վկայագրեր:

 

«Առողջության Իրավունք» ծրագիրն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից և ֆինանսավորվում է Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիայի (ECOM) միջոցով, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից: