ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

Փորձագետի բաց մրցույթ Ռազմավարական պլանավորման համար։

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ռազմավարական պլանավորում իրականացնելու համար հայտարարում է փորձագետի բաց մրցույթ:

Պաշտոնը` ռազմավարական պլանավորման փորձագետ

Հայտարարության սկիզբը`      21.06.2019թ.

Դիմումների վերջնաժամկետ` 30.06.2019թ.

Նպատակ՝

ՆՍՀԿ թիմի, շահառու խմբերի ներկայացուցիչների և փորձագետների համատեղ աշխատանքի միջոցով մշակել և կազմել ՆՍՀԿ-ի ռազմավարությունը և ռազմավարական կարևորություն ունեցող փաստաթղթերը։

Աշխատանքի նկարագրություն՝

  1. ՀԿ-ի գործունեության և փաստաթղթերի ուսումնասիրություն
  2. Աշխատանքային հանդիպումներ, քննարկումներ ՆՍՀԿ թիմի հետ  
  3. ՆՍՀԿ ռազմավարական պլանի մշակում

Պահանջվող որակավորումներն ու հմտությունները.

  • Աշխատանքային փորձ նշված ոլորտում
  • Փաստաթղթերի կազմման և մշակման հմտություններ
  • Քաղաքացիական հասարակության, պետական և միջազգային կառույցների հետ աշխատանքային փորձ
  • Գերազանց հաղորդակցական հմտություններ

Անգլերենի  ռուսերենի վարժ իմացությունը և համապատասխան ոլորտում բարձրագույն կրթության առկայությունը կդիտվի որպես առավելություն։

Ինչպես դիմել․

Փորձագետի թափուր պաշտոնին դիմելու համար՝ խնդրում ենք լրացնել ՀԱՅՏԱԴԻՄուՄԸ , մինչև 2019թ.-ի հունիսի 30-ը: